Վանաձորի Համայնքապետարանի թողտվության կամ անգործության պայմաններում, Փամբակ գետը կարող է վերանալ ՀՀ քարտեզից:
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ վանաձորցիներից մեկը որոշեց հող լցնել Վանաձորի Լոռվա խճուղու մերձակայքով անցնող Փամբակ գետի մի հատվածում, չորացնել գետի այդ հատվածը և բենզալցակայան կառուցել: Վանաձորցու օրինակը վարակիչ էր և շուտով շատերը սկսեցին չորացնել (հող լցնել) գետի այլ հատվածներ: Գետի չորացված հատվածներում գոյացան առևտրային հարթակներ և, նույնիսկ` «Սևանի մոտ» պանդոկը:
Տարօրինակ է այս խնդրով Վանաձորի համայնքապետարանի արձագանքը: Տարօրինակությունը չարձագանքելու մեջ է: Հենց այսպես` անարձագանք, ՀՀ քարտեզից աստիճանաբար կվերանա Փամբակ գետը: Թեպետ, ում և ինչ եմ ասում: Եթե Արցախն անարձագանք վերացավ, ապա Փամբակն ի՞նչ է, որ չվերանա:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ